Արարատի մարզում սկանդալային միջադեպ է եղել․ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի վարորդը` Վալիկո Սիմոնյանը, որն այժմ ոստիկանությունում է ծառայում, փորձել է խոչընդոտել պարեկների աշխատանքը՝ թույլ չտալով տուգանել Արարատում կրիմինալ պատմություններով հայտնի անձին, որն ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) մտերիմն է եղել։
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանը զանգել է պարեկներին, գռեհիկ արտահայտություններով վիրավորել նրանց: «Մենակ ագ․․․ կարաք ակտ գրեք, ձեր կամերան կկոխեմ ձեր…»,-ասել է նա։ Միջադեպը, սակայն, անսպասելի զարգացումներ է ունեցել։ Վիրավորված պարեկները զեկուցել են իրենց գումարտակի հրամանատարին, վերջինս փորձել է կոծկել կատարվածը` չի զեկուցել նախարարին։
Հաջորդ օրը հերթապահության դուրս եկած մի խումբ պարեկներ բունտ են բարձրացրել՝ հանձնելով «ուդո»-ները եւ պահանջելով՝ կա՛մ միջադեպը ներկայացնում եք նախարարին, կա՛մ իրենք լքում են ծառայությունը։ Դրանից հետո ստիպված են եղել զեկուցել վերադասին։ Ծառայողական քննությունից խուսափելու համար Արարատի գումարտակի հրամանատարը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։
Ի դեպ, Արամ Հովհաննիսյանի որդին էլ Մասիսի ՄՌՈՒ-ի պետն է։ Համակարգում վստահ են, որ հենց Հովհաննիսյանների «ընտանեկան ազդեցությունն» է եղել նախկին ոստիկանապետի վարորդի սանձարձակ եւ անհավասարակշիռ պահվածքի պատճառը։ Ի դեպ, ՆԳՆ-ից օրերս հայտարարեցին, որ վերջին շրջանում ոստիկանությունում եւ կառույցի այլ ստորաբաժանումներում կարգապահական խախտումների ու հանցագործությունների փաստերով կիրառվել է 308 կարգապահական տույժ։ Դրանցից 22-ը հանգեցրել է ծառայությունից ազատման։
Խախտումների հիմքերը տարբեր են՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումից մինչեւ ենթադրյալ հանցավոր արարքներ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 6 ամսում ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից քննչական մարմիններ է ուղարկվել 30 ծառայողական քննության նյութ, որոնց հիմքով հարուցվել է 22 քրեական վարույթ։ Դրանց թվում են ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ նախարարության այլ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություններ։
Կարգապահական հանձնաժողովի վերջին նիստում քննարկվել է նաեւ Վալիկո Սիմոնյանի միջադեպը։ Քննությունից հետո հանձնաժողովը նախարարին է ներկայացրել ոստիկանությունից նրա հեռացման հարցը։ Մեր տեղեկություններով՝ այդ եզրակացության հիման վրա Արփինե Սարգսյանը Վալիկո Սիմոնյանին ազատել է աշխատանքից։
Բաց մի թողեք
Փաշինյանը կազատի՞, արդյոք, աշխատանքից իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնած Լիպարիտ Դրմեյանին
Լիլիթ Մակունց` անգին քարը, կնշանակվի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Իրան – Բյուզանդիա հավիտենական հաշտության պայմանագիրն ընդամենը յոթ տարվա կյանք ուենցավ