Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հուլիսի 24-ից «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած 26-ամյա Արման Ա.-ն գտնվում է «Կասկադ» համալիրի տարածքում։
Նուբարաշենի համայնքային ոստիկանները ժամանել են Կասկադ և հաջողվել է այս անգամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող և Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված, այնտեղից փախուստի դիմած Արման Ա.-ին ձերբակալել։
Քանի որ Արման Ա.-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզման մեջ է եղել, կազմված փաստաթղթերով նրան իրավապահները ներկայացրել են ոստիկանության Կենտրոնական բաժին, այնուհետ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

Բաց մի թողեք
«88» սուպերմարկետների վերաբերյալ առայժմ նոր քրեական վարույթ չկա․ այն նախաձեռնվել է փետրվարին
Ներկայացել են ոստիկանության, ԱԱԾ-ի, ԿԲ-ի աշխատակիցներ, 59 քաղաքացուց գումար հափշտակել. գործը դատարանում է
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ