«Դվին» հյուրանոցային համալիրում այսօր տեղի են ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման շնորհանդեսը եւ համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը։
Չնայած նախաձեռնողները որոշել են մինչեւ վերջին պահն ինտրիգ պահել եւ չմանրամասնել իրենց անելիքների եւ մարտավարության ու հատկապես` քաղաքական ուժի անդամների մասին, սակայն տեղեկացանք, որ համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատուն Նարեկ Կարապետյանն է՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը, Կարեն Կարապետյանի կրտսեր որդին։
Իսկ այսօր խումբը հայտարարելու է առաջիկա անելիքների, իրենց տեսլականի մասին, հայտարարվելու է, որ շարժումն ապաքաղաքական է, ընդգրկվելու են արհեստավարժ մասնագետներ՝ բոլոր ոլորտներից, որոնք ախտորոշելու են իրավիճակը եւ արձանագրելու են առաջնահերթությունները՝ տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են երկրում դրական փոփոխությունների հասնելու համար։
Այդ ամենից հետո կգա քաղաքական հանգուցալուծման պահը, շեշտելու են, որ պարտադիր չէ՝ այն մարդիկ, ովքեր այսօր շարժման մաս են կազմելու, տեղ ունենան քաղաքական թիմում։

Բաց մի թողեք
Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ․ Լուսանկար
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար. Լուսանկար