Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմանենրում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել հիվանդ տեղափոխող «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեկան վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բաց մի թողեք
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է