|
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցից մի հատված, որտեղ ասում է․ «Իմ փաստաբանական և քաղաքական գործունեության ընթացքում եղել են պահեր, երբ կողքից ասել են, թե ոչինչ փոխել հնարավոր չէ, պետք է համակերպվել, կամ իրավիճակը ինքնին անհույս է թվացել, սակայն մենք մշտապես շարժվել ենք միայն առաջ՝ արձանագրելով հաջողություններ։ Նույնը հիմա է․ ես համոզված եմ, որ հնարավոր է խաղաղությունը ինստիտուցիոնալացնել, ստեղծել իրական խաղաղության երաշխիքներ, որպեսզի այդ գաղափարները չմնան միայն քարոզչական տեքստերի մակարդակում, իսկ հողի վրա մեր երկիրը բոլոր կողմերից բզկտեն։ Դժվար ճանապարհ է մեզ սպասում, բայց այն շարժումը, որը մենք կիրականացնենք, բերելու է արմատական փոփոխություններ։ Ունենալու ենք խաղաղ, բարգավաճ, բարձր վարկանիշ ունեցող ու չհանձնվող Հայաստանի Հանրապետություն»։ |
Շարժումը, որը մենք կիրականացնենք, բերելու է արմատական փոփոխություններ․ Մարուքյան

Բաց մի թողեք
Խոսքը Հայաստանի՞ ժողովրդի, թե՞ աշխարհասփյուռ հայության մասին է
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը