Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Շոն Քարթերը, ով հայտնի է Jay-Z կեղծանունով, ճանաչվել է որպես երաժշտական աշխարհի ամենահարուստ մարդ։
Համաձայն Forbes-ի, նրա եւ նրա կնոջ՝ երգչուհի Բեյոնսեի ունեցվածքը կազմել է 2,6 միլիարդ դոլար, որով նրանք առաջ են անցնում Թեյլոր Սվիֆթից մեկ միլիարդ դոլարով։
Քարթերը դարձել է առաջին ռեփերը նաեւ, ում ունեցվածքը հատել է 1 միլիարդ դոլարի սահմանը։
Jay Z-ն հիշեցնենք, որ հանդիսանում է Marcy Venture Partners հիմնադրամի համասեփականատերը։ Նրան է պատկանում նաեւ՝ Roc Nation ընկերությունը։ Արտիստը ֆինանսական ներդրումներ է կատարել մի շարք ընկերություններում, ինչպես օրինակ՝ Uber, D’Usse եւ Armand de Brignac, որի բաժնետոմսերն ի դեպ վաճառել է Moët Hennessy-ին։







Բաց մի թողեք
Հնար ունենան՝ հայերեն գրից էլ կհրաժարվեն
Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը․ Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
Ես լավ եմ և չեմ պատրաստվում լքել այս աշխարհը․ Բրիջիտ Բարդո․ Լուսանկար