Սեպտեմբերի 1-ից վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։
Քաղաքացիները հնարավորություն կունենան վարորդական վկայական ստանալու քննությունը առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, օնլայն գրանցմամբ։
Մինչ փոփոխությունը՝ քննություններից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող էր նորից հերթագրվել 1 շաբաթ անց։ Հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և առաջարկությունները՝ նախատեսվում է ներդնել արագացված ծառայություններ։
Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝
հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,
երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:
Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝
յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,
տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:
Նշենք նաև, որ մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով։
Ներքին գործերի նախարարություն

Բաց մի թողեք
Ինչ էլ որ պատահի, այս թիմն արդեն կերտել է պատմություն․ առա՛ջ, Արգենտինա․ Մեսսիի ուղերձը
«Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. Լուսանկարներ
Օլիմպոսը ձգտում է տեղ գտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում. Լուսանկարներ