Չինաստանը և Ադրբեջանը զարգացնում են սերտ համագործակցություն։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական – նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Չինաստանը տեխնոլոգիական հասանելիություն է ապահովում Հարավի երկրների համար։ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 40%-ով։
«Ադրբեջանը և Չինաստանը կշարունակեն զարգացնել երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Ներկայումս այս համագործակցությունը ներառում է նաև արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի և թվային տրանսֆորամցիայի ոլորտները», – հավելել է դիվանագետը։
Անդրադառնալով Միջին միջանցքի ներուժին՝ նախագահի օգնականը շեշտել է, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել այս միջանցքը։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի» (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը – խմբ․) տարածքով միջանցքի բացումը, որը, նրա խոսքով, «նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով», նույնպես կընդլայնի Միջին միջանցքի հնարավորությունները։






Բաց մի թողեք
Վաշինգտոնի դիվանագիտական դեմարշին «միջուկակիր պատասխան է»
Պուտինն անհանգստացած է Միացյալ Նահանգներ – Կենտրոնական Ասիա սերտացումից
Ալիևն Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը լուծում է Միլլի մեջլիսը ցրելով