10/09/2025

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը, նախ՝ երկուսով հանդիպել են Լուկաշենկոյի հետ․ Լուսանկարներ

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Մեր օրակարգը միշտ էլ շատ հագեցած է։ Վստահ եմ՝ այսօրվա օրակարգն էլ այդպիսին է, դա ակնհայտ է։ Շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են մեր միջև… մեր անձնական երկխոսության, և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար», — ասել է Փաշինյանը հանդիպման ժամանակ։ /?/

694.jpg (946 KB)

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։

695.jpg (859 KB)

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք բանակցությունները, Չինաստանում «ոտքի վրա» զրույց են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

690.jpg (93 KB)