«Արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն հայրենի իշխանությունների ներսում: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ դեռևս շարունակվում է իշխանական վերնախավում քննարկվել Արսեն Թորոսյանի՝ կրկին նախարար նշանակվելու անակնկալ փաստը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականները, գործադիր մարմնի ողջ անդամները ուշքի չեն գալիս, որ Թորոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվեց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, որը, նրանից դժգոհ լինելով, ազատեց նախարարի պաշտոնից:
ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են նաև, որ Արսեն Թորոսյանն ինքն է ՔՊ վարչությունում ինքնառաջադրվել նախարարի պաշտոնում, նրան որևէ մեկը չի առաջարկել, ու քանի որ չի եղել այլ թեկնածու, Փաշինյանը ստիպված գնացել է այդ քայլին:
Նախարար Նարեկ Մկրտչյանը պետք է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեր, իսկ այդ պաշտոնը հնարավոր է երկար թափուր մնար, ինչպես շատ դեպքերում է եղել: Բայց ՔՊ-ականների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ավելի ճիշտ կլիներ՝ «դատարկ» մնար այդ պորտֆելը, քան Նիկոլ Փաշինյանը Թորոսյանին նշանակեր այդ կարևոր պաշտոնում՝ մեկ գիշերում որոշում կայացնելով:
Կարճ ասած՝ Թորոսյանի նշանակումը դեռևս շարունակում է շոկային որոշում մնալ հենց իշխանության մեծամասնության համար»։






Բաց մի թողեք
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար
Իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ