Այսօր, երբ նշվում է գիտելիքի և դպրության օրը, մենք ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։
Այս մասին հայտնել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը:
«Մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս փաստերը վկայում են Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության մասին՝ վերացնելու հայ ժողովրդի մշակութային հետքը։
Այս հանցագործությունների հանդեպ լռությունն ու անգործությունը անընդունելի են։ ՀՀ կառավարությունը պարտավոր է բարձրագույն մակարդակով բարձրացնել այս հարցը և իրական պաշտպանական քայլեր ձեռնարկել։ Միջազգային հանրությունը ևս կրում է ուղիղ պատասխանատվություն՝ որպես համընդհանուր արժեք հանդիսացող մշակութային ժառանգության պահապան համար։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության մշակութային հիշողության անբաժանելի մասն են։
Մեր մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է դառնա համազգային և միջազգային օրակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ:







Բաց մի թողեք
ԱԺ պատգամավոր Մանավազյանի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, ուղարկել է մորը, ռեկտորն էլ ազատել է աշխատանքից
«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես, նշխարը միայն օծյալն է տալիս», ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է
Պահի տակ է ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»․ Միքայելյան