09/09/2025

Վաղարշապատ – Էջմիածնում ե՞րբ է սկսվելու նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը․ ԿԸՀ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կալանալիք ՏԻՄ  ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք , ինչպես նաեւ  ԸՕ-ով սահմանված մի շարք միջոցառումների ժամանակացույցը։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ընտրողների թիվը հիշյալ համայնքում 70 հազար 342 է։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսում է հոկտեմբերի 20-ից և կտևի մինչև նոյեմբերի 14-ը։

Կուսակցությունները, ինչպես նաև  կուսակցությունների դաշինքները  անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնեն հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 12-ը։ Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակները ԿԸՀ կայքում կհրաժարակվեն մինչև հոկտեմբերի 20-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներում ներառված ավագանու անդամի թեկնածուներն էլ իրենց գույքի, եկամուտների հայտարարագրերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով  ներկայացնում են մինչև հոկտեմբերի 27-ը։