09/09/2025

Վթար՝ Երևանում, «Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են «Tesla», «Nissan» ու թիվ 10 երթուղին սպասարկող ավտոբուսը․ Լուսանկար

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող «Հագեր» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Blog Image