Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, օրերս դիմել է Ազգային պատկերասրահի ղեկավար կազմին՝ աշխատանքի տեղավորվելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր աղբյուրներն ասացին, որ Աշոտը ցանկանում է պատկերասրահում գիդ՝ զբոսավար աշխատել։ Հայտնի է, որ նա մեր օրերի նորահայտ նկարիչներից է՝ երկու տարի առաջ նրա առաջին ցուցահանդեսն էր կազմակերպվել։
Ծառայությունից հետո նա ուսումը կիսատ թողեց եւ մի կարճ շրջան գարեջուր վաճառելով էր զբաղվում, հետո սկսեց նկարչությամբ տարվել։ Նա հիմնականում ապրում է ընտանիքից առանձին, վերջին շրջանում՝ Արարատի մարզի գյուղերից մեկում։
Նախընտրում է ոչ թե կառավարական փափուկ կյանքը, այլ՝ պարզ կենցաղն ու հագուկապը, պատկերասրահում աշխատանքի դիմումով էլ թերեւս փորձում է հանրությանն ապացուցել, որ ինքն իր միջոցներով է ապրում, ոչ թե իր ընտանիքի նման՝ բյուջեի փողերով։






Բաց մի թողեք
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար
Իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ