09/09/2025

Վիճաբանություն Օպերայի տարածքում. պարանոցի վնասվածքով օտարերկրացի է հոսպիտալացվել

Սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օպերայի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Գյումրի» գարեջրի կոտրված շիշ, որի վրա առկա են արնանման հետքեր։

Ըստ նախնական տեղեկությունների, Օպերայի դիմացի կանաչ գազոնում անհայտ անձը շշով հարվածել է հիվանդանոց տեղափոխվածի պարանոցին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ։

Վիրավորը օտարերկրացի է։