Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որոշել է Արցախի էջը փակել, այլեւ արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու ցանկություն չունի:
«Հրապարակ» թերթը գրում է. Ամիսներ առաջ դադարեցվել էր սոցիալական աջակցության ծրագիրը՝ տասնյակ-հարյուրավոր արցախցիների, բառի բուն իմաստով, թողնելով փողոցում՝ զրկելով բնակարանի վարձը վճարելու գումարներից։
Մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան եւ կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձեւավորված կամավորական ջոկատներին, մասնավորապես՝ Արբատին, որտեղ պայմանագրային զինծառայողներին բավականին բարձր աշխատավարձեր են վճարում:
Պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին նաեւ արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն են շնորհում։
Մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին պոռոտախոսող ՀՀ իշխանությունը կարող էր կռվելու ունակ արցախցիների ներուժը հայկական բանակում օգտագործել։ Մեր տեղեկություններով՝ Հայաստանի որեւէ պետական մարմին նորմալ հաշվառում չի էլ անում, թե այս ընթացքում քանի արցախցի է մեկնել Հայաստանից, քանիսն է վերադարձել։






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է