ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամում գրել է.
«Պուշկո՛, ա՛յ պուշոկ: Ամեն անգամ, երբ քո անձնական օգտագործման դուդուկ փչողն իրեն լկտի պահեց, քո մռթին եմ տալու: Ով ով՝ դու իմ ձեռքի ծանրությունը գիտես չէ՞, Պուշկո՛:
Կուզե՞ս սկսենք էն պատմությունից, ոնց SMS գրեցի, ասեցի՝ թռի, դու թռար, ընկերներիդ թողեցիր:
Վստահ եմ՝ բոլորը կգնահատեն այս պատմությունը:
Չնայած պատմություններ շատ կան:
Շարունակելի . . .
Ավելի ուշ շարունակելով թեման՝ Սիմոնյանը գրել է.
Պուշկո՛, ախր դու տարօրինակ տղա ես։ Քեզ էդքան օգնել եմ` նույնիսկ մինչև վերջերս. մենակ 2020 թվականի դեկտեմբերին մեր տան խոսակցությունն ինչքա՜ն քեզ օգնեց. չնայած լավ է, որ ընկերներդ սրա մասին էլ մինչև հիմա չգիտեն: Բայց դե ամեն բան իր ժամանակին:
Ինչի՞ մինչև հիմա չէի պատմում. ուղղակի դու ոչ մեկին մեծ հաշվով պետք չես ու հետաքրքիր չես, հիմա չափդ անցել ես ու հա՜ տալու եմ գլխիդ` «պրաբորդ» ծռվի: Եթե բան ունես ասելու` զանգի, խոսենք. արդեն մի տարուց ավել է` չենք խոսել:
Շարունակելի . . .
Բաց մի թողեք
Օվերչուկի նուրբ ակնարկը
Ես գիտեմ ուր եմ եկել, ինչի եմ եկել, որն է իմ առաքելությունը, գնալու եմ մինչև վերջ. Եղիշե Մելիքյան
Սա ի՞նչ է էլի… Ալեն Սիմոնյանի անդրադարձը Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ տեղի ունեցածին