Չեխիայի հատուկ ծառայությունները, հունգարական եւ ռումինական հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ, Եվրոպայում բացահայտել եւ լիկվիդացրել են բելառուսական լրտեսական ցանց։
Այս մասին հայտնում է Չեխիայի Անվտանգության եւ Տեղեկատվության գործակալությունը՝ BIS-ը։ Պրահան արդեն «անցանկալի անձ» է հայտարարել Չեխիայում բելառուսական դեսպանատան աշխատակիցներից մեկին, ում չեխական հատուկ ծառայությունները անվանում են բելառուսական հատուկ ծառայությունների սպա, ով գործում է դիվանագիտական անձի քողարկման ներքո։
Ռումինիայում էլ ձերբակալվել է Մոլդովայի հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով իբրեւ թե աշխատել է Մինսկի համար։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ՌԿ-ի բելառուսական ծառայությունը։ BIS-ը մանրամասնել է, որ Եվրոպայում լրտեսական ցանցը փորձել է ստեղծել Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն։ Նպատակը եղել է հետախուզական տեղեկատվության հավաքագրումը։
Հաղորդման մեջ նշվում է, որ բելառուսական գործակալները ազատորեն օգտվել են դիվանագետների՝ Եվրոպայի տարածքով անարգել տեղաշարժվելու հնարավորությունից։ Առաջարկ է ներկայացվել սահմանափակել ռուս եւ բելառուս դիվանագետների տեղաշարժը Շենգենյան գոտում։






Բաց մի թողեք
Պատերազմին վերջ չկա
«Խաղաղության» պատրանքը՝ թե՛ թուրք-հայ-ադրբեջանական եռանկյան առաջնորդների մակարդակով
ԱԺ պատգամավոր Մանավազյանի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, ուղարկել է մորը, ռեկտորն էլ ազատել է աշխատանքից