28/10/2025

ԱՄՆ-ում ակտիվիստները հարամել են Թրամփի ճաշը․ Տեսանյութ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում գտնվող Joe’s Seafood ռեստորան այցելելու ժամանակ հանդիպել է ցուցարարների, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Մուտքի մոտ ակտիվիստները նրան դիմավորել են Պաղեստինի աջակցության կարգախոսներով, իսկ հաստատության ներսում դրոշներով մի քանի այլ ցուցարար սկսել է վանկարկել Գազայում պատերազմի դեմ կարգախոսներ։

«Code Pink» խումբը ստանձնել է գործողության պատասխանատվությունը։ Ցուցարարներին դուրս են հանել ռեստորանից, որից հետո Թրամփը շարունակել է իր ընթրիքը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ուղեկցությամբ։