Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել, այսօր էլ ներկա է, այսօր դատարանի բակում հայտարարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հաստատելով, որ Հանրապետականը մտադիր է վարչապետ Փաշինյանի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրել։
«Դրան հասնելու ճիշտ և օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնելն է կառավարությանը, վարչապետին, այսինքն՝ իմփիչմենթն է: Խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, նաև լսելու տեղ է: Ով ականջ ունի, կլսի: Հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր չլինելով պատգամավոր՝ տարին մեկ-երկու անգամ են հնարավորություն ունենում խոսել ԱԺ ամբիոնից: Տեսեք, միջազգային փորձը:
Երեկ ինչ տեղի ունեցավ աշխարհում. երկու խոշոր իրադարձություն Նեպալում և Ֆրանսիայում: Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարության այսպես ասեմ՝ «քշելու» կամ իմփիչմենթի ենթարկելու երկու ձև է. մեկ ձևը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուս ձևը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք», – ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան