ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը չի համարում պատահական։
Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Անցյալ գիշեր Լեհաստանում մենք տեսանք պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի կողմից եվրոպական օդային տարածքի ամենալուրջ խախտումը, և կան հիմքեր ենթադրելու, որ սա միտումնավոր էր, ոչ թե պատահական», – գրել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Լեհաստանի արտգործնախարարի հետ՝ շեշտելով, որ ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Լեհաստանին։
«Ռուսաստանի պատերազմը սրվում է, այլ ոչ թե ավարտվում», – հավելել է Կալասը՝ կոչ անելով ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ներդրումներ կատարել Եվրոպայի պաշտպանության մեջ։






Բաց մի թողեք
Ինչ են ներկայացրել Արայիկ Հարությունյանի փաստաբանները Բաքվի դատարանում
Արդյոք Թբիլիսիում Նաղիև – Սիմոնյան շփում եղե՞լ է
«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է այսօր․ Լուսանկար