Ի տարբերություն Բագրատ սրբազանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունն արգելված չէ, եւ պարբերաբար «Երեւան-Կենտրոն»` ԱԱԾ-ին կից մեկուսարան նրան այցի են գնում փաստաբանները, մերձավորները, նաեւ՝ ընդդիմադիրները։
«Հրապարակ» թերթը գրում է. Սրբազանին այցելողները պատմում են, որ նրա «դուխը» տեղն է, հումորը՝ եւս: Ասում են՝ իմանալով, որ իրեն գաղտնալսում են, շարունակ հումորներ է անում Նիկոլ Փաշինյանի թեմայով` հատուկ գաղտնալսողների համար: Նաեւ աղոթք ու պատարագ է կարդում «կլյուչնիկների», ՔԿՀ աշխատողների համար։
Հիշեցնենք, որ սրբազանները նստած են նույն խցում։ Նրանց հարազատները «տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ` 2 շաբաթ Միքայել Աջապահյանի, 2 շաբաթ` Բագրատ սրբազանի մերձավորներն են ուտելիք հասցնում:
Երկու սրբազանն էլ, մեծ հաշվով, կալանավորված են իշխանության՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, թեպետ պաշտոնական մեղադրանքն իբրեւ թե «ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանությունը զավթելու կոչ անելու» «հանցանքներն» են։






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է