Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց իշխանության ներկայացուցիչներին՝ խաղաղության մասին հայտարարությունների համար։
Նա դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ նշելով․ «Ցանկացածիդ հրավիրում եմ մեր տուն, որ դուք բարձրաձայնում եք խաղաղության մասին»։
Մանուկյանը խորհրդարանում ցուցադրեց իր մայրիկի լուսանկարը՝ արված 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ նրա ծննդյան օրը. «Մի քանի օր հետո լուր եկավ, որ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ։ Մորս այս կարոտով հայացքը մինչ օրս շարունակվում է։ Խնդրում եմ, եկեք մեր տուն որևէ մեկդ ու մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է»։
Բաց մի թողեք
ՔՊԿ Վարչության ապագա կազմն՝ ըստ նիկոլիզմի շկալայի․ Հովիկ Աղազարյան
Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում ․․․
Հայաստանում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված