16/09/2025

Ռուսական ԱԹՍ-ն խախտել է ՆԱՏՕ անդամ Ռումինիայի օդային տարածքը

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օդ են բարձրացվել F-16 և գերմանական Eurofighter կործանիչներ։

Այս մասին տեղեկանում ենք Հրայր Թամրազյանի ֆեյսբուքյան էջից։

Դրանք ուղեկցել են ռուսական ԱԹՍ-ին մինչև այն դուրս է եկել Ռումինիայի տարածքից դեպի Ուկրաինա։

Պաշտպանության նախարար Իոնուտ Մոտյանուն նշել է․ «Օդաչուները շատ մոտ էին նրան, որ խոցեն ԱԹՍ-ը», քանի որ այն թռչում էր չափազանց ցածր։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է․ «Սա չի կարող լինել պատահականություն կամ սխալ։ Ռուսաստանը գիտակցված ընդլայնում է պատերազմը»։

Ավելի վաղ ռուսական ԱԹՍ-ները խախտել են նաև Լեհաստանի տարածքը՝ տագնապ առաջացնելով ՆԱՏՕ-ում։

Ռումինիան, որը ունի 650 կմ սահման Ուկրաինայի հետ, արդեն մի քանի անգամ բախվել է ռուսական ԱԹՍ-ների անկմանը իր տարածքում։