Անընդհատ, անընդհատ… երբ խոսում է խաղաղությունից, հիշեցրեք, որ նա, գերագույն հրամանատարը, 44-օրյա պատերազմում երկիրը տարել է պարտության։ Մնացած հանձնումներն ու զիջումները դրա բնական շարունակությունն են։
Հրապարակ թերթը գրել է․ Պարտությունը պարտություն է, կապիտուլյացիան՝ կապիտուլյացիա։ Դա հաղթանակ չէ, և խաղաղության պայմանների թելադրողն ինքը չէ։ Ինքը ներկա է, բացակայի կարգավիճակով։
Պետք է բացատրել, թե ո՞րն է պարտության ու հաղթանակի տարբերությունը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ հատուկ նիստում հնչած նրա հայտարարությունը պարզապես իր ուղեղի «արգասիքն էր»՝ ոչ ամբողջ մարդկության ճշմարտություն. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի՝ մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի…» Այժմ դու քայլո՞ւմ ես… ֆիզիկական իմաստով՝ այո, ողջ աշխարհը ոտքիդ տակ է, բայց երկիրը չի քայլում։
Երկիրը հետքայլ է անում, ընկղմվում նորանոր կորուստների մեջ։
Ո՞րն է մեր ազգային հաղթանակը, ո՞րն է հանուն Արցախի հաղթանակը… Հայաստանի տարածքները հանձնե՞լը, ՀՀ տարածքներից հետ քաշվե՞լը, հակառակորդի դրոշները մեր հողում ծածանե՞լը, մեր գերիներին նվաստացնե՞լը, Հայաստանը Ադրբեջան անվանե՞լը… Դա՞ է «հաղթանակը»։
Այ եթե 44-օրյա պատերազմից հետո գիտակցեիր, որ պարտությունը պարտություն է, և հրաժարական տայիր, մենք այս վիճակին չէինք հասնի։ Բայց ոչ… դու քայլում ես, բայց երկիրը հետքայլում է, իսկ մեր կորուստները շարունակում են աճել։
Հիշեցրեք Փաշինյանին, երբ «խաղաղության» մասին խոսում է. պարտությունը չի հագնում հաղթանակի շոր։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար