16/09/2025

Ինչպես կարելի է սրբատաշ տուֆը այլանդակել գրաֆիտիով․ Լուսանկար

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը քննադատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ճակատային պատին արված գրաֆիտիով որմնանկարը։

Նա նշել է, որ ամեն օր մարդիկ հույս են փայփայում, թե քաղաքը կպահպանվի տգիտությունից և շահամոլությունից, սակայն իրականությունն այլ է։ Պետրոսյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես կարելի է սրբատաշ տուֆը, որը պատմական ու քաղաքակրթական արժեք է կրում, աղավաղել ժամանակավոր գրաֆիտիով։

Ճարտարապետը շեշտել է, որ նման միջամտությունները ոչ միայն վնասում են քաղաքի ճարտարապետական դեմքը, այլ նաև անտեսում են մշակութային ժառանգության կարևորությունը։

Ոնց կարելի է սրբատաշ տուֆը գրաֆիտիով այլանդակել