Սեպտեմբերի 15-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:
Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմաբ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու.-ն է: Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց:
Քրեական և համայնքային ոստիկանները հիվանդանոցի տարածքից Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել մոտ 15 քաղաքացու, ովքեր կասկածվում են կամ վիճաբանությանն ու դանակահարությանը մասնակցություն ունենալու, կամ ականատես լինելու մեջ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունն ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցներին պարզելու, նրանց և հանցագործության գործիք սուր-կտրող ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի վայրը, որտեղ կան արնանման հետքեր և գլխարկ:
Բաց մի թողեք
3 տարվա ազատազրկում կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, սահմանվել է 5 մլն դրամ գրավ
Գողության դեպք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժքույրերի հանգստյան սենյակից տղամարդը գողացել է պայուսակ