16/09/2025

Թուրքիան և միջազգային կառույցներն ավարտել են Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Եվրոպական միության և Թուրքիայի պաշտպանության նախարարության համագործակցությամբ վնասազերծվել են Թուրքիայի արևելյան սահմանների 94 ականապատ դաշտ և 50.000 ական:

3 տարի տևած ծրագիրն արժեցել է 23․8 մլն դոլար։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի և Իրանի հետ սահմանին 4․2 մլն քմ տարածք անվտանգ է դարձել տեղանքում ապրող քաղաքացիների և սահմանային ծառայության աշխատակիցների համար: Ավարտվել է երկրի բոլոր գործող ականապատ տարածքների քարտեզագրումը, գրել են ԶԼՄ-ները։

ԵՄ-ն ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար: