Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը:
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արեւելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն եւս սիրիահայ է:
Բավականին մարդաշատ ու ճոխ հարսանիք է եղել, որին մասնակցել են մեծ թվով նախկին պաշտոնյաներ, որոնց հետ Ջեմբերջյանը շարունակում է մտերմություն պահել:
Ներկա է եղել նաեւ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը, որը նույնպես ծնունդով Սիրիայից է:
Չնայած Ջեմբերջյանի նկատմամբ մեղադրանք կա հարուցված, եւ նրան անգամ փորձում էին կալանավորել, սակայն նա ջերմ հարաբերություններ է պահում ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ Եկեղեցու հետ:
Եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իշխանական ձեռնարկներին, Աննա Հակոբյանի հիմնադրամին:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար