16/09/2025

Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը. Լուսանկար

Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը։

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն է հայտնել լուրը ու նշել, որ վերջապես իրենց ընտանիքի կողմից ստեղծված այդ սուրբ անկյունը կյանքի կոչվեց։

«Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ մարդկանց՝ մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ և մեր միասնական ուժով»,- նշել է նա։

Տուն-թանգարանի հասցեն և այցելության օրերը՝

Վարշավյան փողոց, տուն 15
Երկուշաբթի- փակ է
Երեքշաբթի- 11:00-18:00
Չորեքշաբթի- 11:00-18:00
Հինգշաբթի- 11:00-18:00
Ուրբաթ- 11:00-18:00
Շաբաթ- 11:00-18:00
Կիրակի- փակ է

Բացվել է Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը