28/09/2025

Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։

Ազգային սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Սողութլո գյուղի մոտակայքում։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 5 կիլոմետր։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 15:51-ին։