28/09/2025

Ինքնակենսագրական գրքում արքայական ընտանիքի ներսում եղած խնդիրները դեռ չի հանրայնացրել. Արքայազն Հարրի

Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր ինքնակենսագրական գրքում արքայական ընտանիքի ներսում եղած խնդիրները չի հանրայնացրել։

Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ «Ես եղած վեճը հանրության սեփականությունը չեմ դարձրել։ Դա ծանր ուղերձ էր, սակայն ես դա արել եմ լավագույն կերպով։ Խիղճս մաքուր է»,- ասել է Սասեքսի դուքսը։

Նա բրիտանական մամուլի ներկայացուցիչների հարցերին պատասխանել է Ուկրաինա կատարած այցի ժամանակ, որտեղ ներկայացրել է իր բարեգործական նախագիծը, կապված պատերազմի հաշմանդամների մարզական վերականգնման հետ։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ չի սիրում հատուկ լուսանկարվել՝ ցուցադրական կամ պաշտոնական լուսանկարների համար, չի սիրում հեծանիվ վարել, սակայն սիրում է բռնցքամարտ, եւ այդ կերպ է պայքարում սթրեսի դեմ։ Լրագրողները նկատել են, որ արքայազնը քիչ է խոսում հոր՝ Չարլզ 3-րդ թագավորի մասին, դա համարելով իր չափազանց անձնականը։

Նաեւ նկատել են, որ արքայազնի մոտ ցանկություն կա ավելի շատ ժամանակ անցկացնել Մեծ Բրիտանիայում եւ ավելի հաճախակի շփվել թագավոր հոր հետ։ «Ես միշտ սիրել եմ Մեծ Բրիտանիան եւ միշտ սիրելու եմ այն»,- ընդգծել է Հարրին եւ հավելել՝ ի հեճուկս մամուլում՝ իր մասին ստեղծված «դժբախտ մարդու» կերպարի, ինքը երջանիկ է եւ գոհ կյանքից։