Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը սեպտեմբերի 17-ին մամուլի հաղորդագրություն է տարածել Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով Ադրբեջանի քաղաքացու ձերբակալության մասին:
Ըստ ԱԴԾ-ի նախնական վարկածի՝ այդ անձը, կատարելով Ուկրաինայի հատուկ ծառայություններից ստացած հանձնարարությունը, երկրամասի տարբեր քաղաքներում ձեռք է բերել ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծելու համար անհրաժեշտ նյութեր, որոնք պահել է թաքստոցում:
Ձերբակալվածը տևական ժամանակ հետախուզել է Եսենտուկի և Ստավրոպոլ քաղաքների շինությունները, այդ թվում՝ վարչական մարմինների նստավայրերը՝ մտադրություն ունենալով տեղադրել ինքնաշեն պայթուցիկ սարքեր և իրականացնել ահաբեկչություն:
ՌԻԱ-Նովոստիի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում առկա է երկու չափազանց կարևոր ձևակերպում: Նախ ասված է, որ Ադրբեջանի քաղաքացին «անդամագրվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ենթակա ահաբեկչական կազմավորումներից մեկին», ապա կոնկրետացված, որ անձն ինքնաշեն պայթուցիկ սարքեր հավաքելիս օգտագործել է հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայության ընթացքում ձեռք բերած հմտությունները:
Ռուսաստանի ԱԴԾ-ն, ըստ էության, բացահայտում է, որ Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության զորախմբի զինծառայողը, համագործակցելով Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետ, մուտք է գործել ՌԴ Ստավորոպոլի երկրամաս և Եսենտուկի ու Ստավորպոլ քաղաքների վարչական շենքերում պայթյուններ իրականացնելու փորձ արել:
Սա հստակ ծանուցում է, որ Ուկրաինայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններն Ռուսաստանի Դաշնության դեմ համատեղ պայքարի մշակված ծրագիր ունեն: Նման տեղեկություն ՌԴ ԱԴԾ-ն հրապարակայնացնում է առաջին անգամ, ինչից ակնհայտորեն հետեւում է, որ Մոսկվան Բաքվի հետ հարաբերություններում անցնում է «հարձակման»: Պաշտոնական Բաքուն այդ առթիվ տեսակետ դեռևս հրապարակային տեսակետ չի հայտնել:
Բաց մի թողեք
Նիկոլական ամենատարբեր ֆեյք ու իրական էջերով արդեն արդարացնում են վրեժը
«Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի ճարտարապետն Ադրբեջանի նախագահն է» թեզը
Պուտինին «միայն ուժը կարող է կանգնեցնել»