ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ իր ելույթի սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է անսարք հեռահուշարարից։
«Ես դեմ չեմ հուշարարի բացակայությամբ ելույթ ունենալ, քանի որ այն չի աշխատում։
Այնուամենայնիվ, ես շատ ուրախ եմ ձեզ հետ այստեղ լինել և ավելի շատ խոսել իմ սրտից», – հեգնանքով նշել է ամերիկացի առաջնորդը և հավելել, որ ով էլ որ պատասխանատու է հեռահուշարարի համար, «մեծ խնդիրների մեջ է»։
«ՄԱԿ-ն ունի «հսկայական ներուժ», բայց կազմակերպությունը դա «նույնիսկ հեռակա կերպով» չի գիտակցում, այդ թվում՝ հակամարտությունների լուծման հարցում»:
Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ քննադատելով ՄԱԿ-ին համաշխարհային հակամարտությունների լուծման գործում անգործության համար։
Նա հավելել է, որ ինքն է օգնել վերջին յոթ ամիսների ընթացքում ավարտել յոթ պատերազմ։
«Ես չափազանց զբաղված էի միլիոնավոր կյանքեր փրկելու և պատերազմները դադարեցնելու աշխատանքով: Բայց ավելի ուշ հասկացա, որ ՄԱԿ-ը մեզ չի օգնում… Եթե դա ճիշտ է, ապա ո՞րն է ՄԱԿ-ի իմաստը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։
Թրամփը նաև նշել է, որ իր նախագահի առաջին ժամկետի ընթացքում ձեռք բերված խաղաղությունը «փլուզվել է՝ տեղի տալով «մեծ ճգնաժամերի»:
«Վեց տարի է անցել այն ժամանակից, երբ ես վերջին անգամ կանգնել եմ այս մեծ դահլիճում և դիմել եմ այն աշխարհին, որը բարգավաճ և խաղաղ էր իմ առաջին ժամկետի ընթացքում: Այդ օրվանից պատերազմի զենքերը ոչնչացրել են երկու մայրցամաքներում իմ հաստատած խաղաղությունը, և հանգստության ու կայունության դարաշրջանը տեղի է տվել մեր ժամանակների ամենամեծ ճգնաժամերից մեկին»,- ասել է Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները թուլացել է նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք «չորս տարվա արմատականությունից» հետո, բայց այժմ երկիրը աշխարհում «մրցակիցներ չունի»։
Բաց մի թողեք
Ռոք խմբի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել
Ինչ մականուն է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը․ Հարիս
Սպիտակ տունը նախազգուշացրել է Նեթանյահուին՝ «Իսրայելը կմեկուսացվի»