Սեպտեմբերի 22-ին ՀՅԴ-ն զրպարտության եւ վիրավորանքի մի քանի հայց է ներկայացրել նիկոլական գործիչների՝ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ:
Հրապարակ թերթը գրել է․ ՀՅԴ շահերը ներկայացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ նրանք Ղարաբաղի կորուստը փորձել են Դաշնակցությանը մեղսագրել:
Լուսինե Բադալյանը սեպտեմբերի 10-ին armtimes.com կայքին տված հարցազրույցում հայտարարել է. «Եվս մեկ անգամ եմ ուզում հարցնել՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ունե՞ր դրական կողմեր, իսկապե՞ս, Դաշնակցություն կուսակցությունը չէ՞ր, որ Արարատ Միրզոյանի սպանության փորձը կազմակերպել էր, Դաշնակցությունը չէ՞ր, որ ԱԺ ներխուժել էին նոյեմբերի 9-ի գիշերը, Դաշնակցությունը չէ՞ր, որ կազմակերպել էր կառավարությունը, ինչպես նաեւ կառավարական ամառանոց ․․․ էդ ամբողջ ջարդուփշուրները, Դաշնակցություն կուսակցությունը չէ՞ր կամ ընդդիմադիր մնացած ուժերը չէի՞ն, որոնք որ ընկած՝ փնտրում էին իշխանության վերնախավին՝ գլխատելու համար, նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթի համար»:
Գեւորգ Պապոյանն էլ օգոստոսի 21-ին նույն կայքի հետ տեսազրույցում ասել էր. «Եթե նոյեմբերի 9-ը լավն էր, ինչո՞ւ էին ՀՅԴ-ՀՀԿ-ականները ջարդում շենքերը, գողանում ոսկեղեն»: Իսկ Արամ Սարգսյանն օգոստոսի 27-ին Factor.am-ում ասել էր. «Իրենց դաշնակցականը չէ՞ր, որ Եվլախում բանակցում էր, բանակցեց, տեսանք՝ ինչ ստացվեց, իրենց դաշնակցականը չէ՞ր, որ Ալիեւի առաջարկները` դրանից առաջ Բաքու գնալու, բանակցելու, մերժեց, իրենք էին, չէ՞: Բա բանակցեիք, ժամանակին բանակցեիք»:
Լուլուից ՀՅԴ-ն 3 մլն դրամ է պահանջում՝ որպես զրպարտության հետեւանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում, Գեւորգ Պապոյանից` 3 մլն, որից 2 մլն-ն՝ զրպարտության, 1 մլն-ն՝ վիրավորանքի համար, Արամ Սարգսյանից՝ 3 մլն դրամ:
Բաց մի թողեք
Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն այդ սպանության հետ, անմտություն է այն վարկածը, որ վենդետա է տեղի ունեցել
Տեր-Պետրոսյանի անգամ մի քանի բառից բաղկացած միտքը փոթորկում է ողջ քաղաքական դաշտը
Վալոդիայի հաղթանակը մնացել էր իշխանության կոկորդին