Հազիվ մեկ ամիս է անցել այն օրից, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 30 էջանոց որոշում կայացրեց` եզրակացնելով, որ Նիկոլ Փաշինյանը վարքագծի կանոնների խախտում է թույլ տվել` կիրառելով անթույլատրելի լեքսիկոն եւ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրեց «սիրելի ժողովրդից»:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց, դատելով երեկվա ստատուսներից, կարմիր կովն իր կաշին չի փոխում եւ կուզիկին էլ միայն գերեզմանը կուղղի:
Մեկամսյա պաուզայից հետո նա դարձ կատարեց ի շրջանս յուր եւ երեկ կրկին սկսեց անթույլատրելի լեքսիկոն կիրառել` վիրավորել նախկին նախագահներին, պետությանը վնասող հայտարարություններ անել, նախագահի ինստիտուտը նսեմացնող արտահայտություններ օգտագործել` չգիտակցելով այդ արտահայտությունների իրավական ու քաղաքական հետեւանքները:
Ոմանք դա մեկնաբանեցին ալկոհոլի չափից դուրս մեծ քանակ օգտագործելու հանգամանքով, մյուսները` հոգեվիճակի սրացմամբ, երրորդներն արձանագրեցին, թե` գուցե կնոջ բացակայությունն է ծանր տանում:
Բայց բոլորի եզրակացությունը նույնն էր` երեկ արված գրառումներով Փաշինյանը հերթական անգամ մեծ ծառայություն մատուցեց մեր թշնամիներին եւ երկրի ղեկավարի շուրթերով ամրագրեց նրանց հակահայկական մեղադրանքները, ասելով, թե` 2018-ի դրությամբ «18 տարեկան զինվորները տեղակայված էին ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»:
Սա նշանակում է մարդը մոռացել է, որ 2019 -ին ինքն էր բղավում «Արցախը Հայաստան է եւ վերջ», մոռացել է, որ իր որդին էր 18-19 թվականներին ծառայում Արցախի տարածքում, իսկ իր ողջ թիմը, իր կինն ու որդին 2020-ին Արցախում էին, ինքն էլ հայ տղամարդկանց կոչ էր անում` զենք վերցնել, գնալ Արցախ` կռվելու:
Լեւոն Տեր-Պետրոսյանին խոցելն այս մարդու համար, փաստորեն, ավելի կարեւոր է, քան սեփական պետությունը:
Բաց մի թողեք
ՔՊ-ականներին էլ են գաղտնալսում
Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնում են ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման
Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի uպանության կասկածյալի կլանի հետ․ Լուսանկար