Սեպտեմբերի 23-ին խուլիգանություն, վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցում գործող «Լե Ման» հանդիսությունների համալիրում կռիվ է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ժամը 21:10-ի սահմաններում նշված հանդիսությունների համալիրում տեղի ունեցած հարսանյաց արարողության ժամանակ մասնակիցներից Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Բ.-ն և 31-ամյա Հարություն Պ.-ն, ինչպես նաև արարողությանը մասնակից մի քանի անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով էլ խաթարվել է հանդիսությունների սրահի բնականոն աշխատանքը:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Մայրը հայտնել է, որ 14-ամյա տղային տարել են ջրամբարի հարակից տարածք և ստիպել, որ գողությունում մասնակցություն խոստովանի
13 անշարժ գույք, դրամական միջոցներ. Այնթափի նախկին համայնքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել. Լուսանկար
Փարաքարի համայնքապետի uպանության գործով ձերբակալված կա․ պաշտոնական