27/09/2025

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի նկատմամբ քրգործ է հարուցվել․ նա Երևանում է. Լուսանկար

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Յուրի Նապսոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվել բռնաբարության կասկածանքով, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնում է Коммерсант-ը։

Աղբյուրը հայտնում է՝ նախկին պատգամավորը, որը հանդես է եկել ցմահ բանտարկության եւ նույնիսկ բռնաբարողների համար մահապատիժի օգտին, ինքն է կասկածվում բռնաբարության մեջ:

Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է 2023թ.մարտի 22-ին: Սակայն քննության համար նախկին պատգամավորն անհասանելի է եղել։ Նախաքննական ստուգմանը մասնակցելու համար ներգրավված ՆԳՆ և ԱԴԾ աշխատակիցները պարզել են, որ 2023 թվականի ապրիլի 1-ի ուշ երեկոյան նա ինքնաթիռով Մինսկից մեկնել է Երևան։

2025 թվականի ապրիլին նա վաղաժամկետ զրկվել է պատգամավորական մանդատից՝ տարիներ շարունակ նիստերին չմասնակցելու պատճառով։

Նախկինում ՌԴ գլխավոր դատախազությունը դատարանի միջոցով բռնագրավել է Նապսոյի հետ կապված ավելի քան 1,2 միլիարդ ռուբլու արժողությամբ ակտիվներ՝ նրան մեղադրելով խորհրդարանական գործունեությունը գործարար շահերի հետ համատեղելու և կոռուպցիոն սխեմաների մասնակցելու մեջ։

Blog Image