2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքներն ու արցախահայության իրավունքները.
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները տակավին մնում են չքննված, իսկ դասերը՝ չսերտված: Աղետի ծանր հետևանքների գիտակցումը, Արցախի հայաթափման ու ցեղասպանական գործողություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության և նրան սատարող ուժերի ուղղակի մասնակցության բացահայտումն ու դրա համար խստագույն պատժի կիրառումը կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար:
Այս պահին կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունը՝
ա) Ոչ միայն չկանխարգելեց, այլև ուղղակիորեն սպասարկեց թշնամական ուժերի պարտադրած կանխորոշված ելքով պատերազմը, ինչը հանգեցրեց խաղաղ հայ բնակչության ցեղասպանությանը,
բ)Դիմելով տարատեսակ աճպարարությունների, հետամուտ չլինելով հայ գերիների տունդարձին ու անհետ կորածների ճակատագրերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ձեռք բերելուն` ներկա վարչակարգը բացահայտորեն նսեմացրեց մարդ-միավորի կյանքի արժեքն ու կարևորությունը:
գ) Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների հայտարարություններն ու գործողությունները փաստացի կոչված են ապահովելու ու ամրագրելու պատերազմի հետևանքներն հօգուտ ՀՀ դեմ ագրեսիվ ու զավթողական քաղաքականություն որդեգրած Բաքվի բռնապետական ռեժիմի:
դ) Իշխանության մնալու բանաձևը ներկայիս դրածո ուժերի համար այլևս դարձել է նոր պատերազմի ուրվականով սեփական քաղաքացիներին ահաբեկելը` կեղծ խաղաղության օրակարգի բացահայտ ու անթաքույց գովազդով:
ե) Անհարկի շահարկելով հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած հայ զինվորների ու կամավորների հիշատակը` գործող իշխանությունները միաժամանակ տապալեցին պատերազմի հետևանքների ու մեղավորների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները:
զ) Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի ձևաչափի լուծարումը և դրանում ՀՀ իշխանությունների շահագրգիռ մասնակցությունը վկայեց ցեղասպանության իրականացման գործում բացահայտ մեղսակցության մասին:
է) Արցախահայության` իր հայրենի գյուղերում ու քաղաքներում անվտանգ ապրելու իրավունքը համամարդկային ու ազատական արժեքների վրա հիմնված ձգտում է, ուստի այն պարտադիր կերպով պետք է ներառվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և իրագործվի որպես միջազգային խաղաղասիրական նախաձեռնություն: Արցախահայության այդ իրավունքի իրագործումը լավագույն և միակ երաշխիքը կարող է հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար:
ը) Ցեղասպանական գործողությունների լեգիտիմացումը, ի հակադրումն միջազգային գործող իրավունքի ու միջազգային հարաբերություններում ընդունված կանոնների, խիստ վտանգավոր նախադեպ է ստեղծում` մարդկությանը տանելով նորանոր արհավիրքների ու զանգվածային ոչնչացումների ճանապարհով:
Ագուլյան Կարեն – ԱԻՄ
Բաբայան Նիկա – Երաժշտական պրոդյուսեր
Գաբրիելյան Մեխակ – 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր
Դադոյան Վանո – Հոգևոր մշակութաբան
Դեմոյան Հայկ -պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Զոհրաբյան Ապրես – Արևելագետ
Հայրիկյան Պարույր – ԱԻՄ առաջնորդ
Հայրյան Լևոն – «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Մակեյան Պետրոս – Քաղաքական գործիչ
Մանուկյան Խաչիկ – Բանաստեղծ
Չուգասզյան Գարեգին – ԱԺԲ խորհրդի անդամ
Պապյան Արա – ԱԺԲ խորհրդի անդամ
Պետրոսյան Եղիշե – ԱԺԲ խորհրդի անդամ
Սեֆիլյան Ժիրայր – ԱԺԲ խորհրդի անդամ
Սիսլյան Վազգեն – «ՀԱՀԳԲ» մարտիկ
Տոնոյան Կարին – «Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն
Բաց մի թողեք
Վենդետայի դեպքում լրացուցիչ մարդ սպանելը ոչ միայն տրամաբանական չէ, այլև «շահավետ» չէ
Քաղաքական դասը բեթար ա, քանի որ ամեն ինչից զատ նաեւ շառլատան ա․ Արգիշտի Կիվիրյան
Եվս մի հաստատում, որ ՔՊ-ն է կազմակերպել Փարաքարի համայնքապետի դեմ ահաբեկչությունը