Ինչպես խոստացել էի, դպրոցական դասագրքերի համար նախատեսված հայկական ազգային թեմաներով ստիկերները արդեն պատրաստ են։
Կան հետևյալ ստիկերները․
Հայաստանի քարտեզը՝ Արցախով, Գարդմանով, Նախիջևանով հանդերձ, իսկ կողքին՝ Արևմտյան Հայաստանը և Արարատ լեռը
Հայոց պատմություն՝ աղավաղված Հայաստանի պատմության փոխարեն
Արցախի դրոշը տարբեր չափսերի
Արցախի «Դեդո Բաբո»-ն տարբեր չափսերի
Արարատ լեռը
Մեսրոպ Մաշտոցի նկարը
Ստիկերները անվճար են տրամադրվում։ Անձնական նամակով գրեք, պայմանավորվենք, վերցրեք և փակցրեք ձեր երեխաների աղավաղված դասագրքերում։
Կարևոր պայման է, որ ֆլեշմոբ անեք, հրապարակեք և ձեր օրինակով ոգևորեք նաև ուրիշներին։
Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքի էջից


Բաց մի թողեք
ՔՊ-ն հաստատեց Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
Թեժ բանավեճեր ընդդիմադիրների ու Ռուբեն Ռուբինյանի միջև
Քֆուր, քյաֆար, ծաղր. մարդ եմ` կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել