Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, մեկ շաբաթից լրանում է պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքի ժամկետը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը արդեն նախապատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել կալանքը երկարաձգելու համար։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վարդան Հարությունյանը կալանավորվել էր։ Նա ձերբակալվել էր նախօրեին՝ օգոստոսի 7-ի երեկոյան։ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման համար։ Իսկ նպատակն այն էր, որ նրան տեղափոխեն մեկուսարան՝ այն խուց, որտեղ գործարար-բարերար Սամվել Կարապետյանն է, որպեսզի ցանկալի տեղեկություններ ստանան. սակայն իրավապահների պլանը տապալվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վարդան Հարությունյանին եւ Սամվել Կարապետյանին ստիպված առանձնացրել են, տարել տարբեր խցեր, քանի որ նրանք օրվա ընթացքում պարզապես կենցաղային անհետաքրքիր զրույցներ են վարել:
Ներկայումս Վարդան Հարությունյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում եւ շարունակում է առարկել իրեն առաջադրված մեղադրանքները։
Նկատենք նաեւ, որ քննչական գործողություններ, որպես այդպիսին, տեղի չեն էլ ունենում. պարզապես Վարդան Հարությունյանը կալանքի տակ է»։
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը