Ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որ 2015 թվականից կասեցված էին: Բանաձևը ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին պարտավորեցնում էի անշեղորեն հետևել տնտեսական և ֆինանսական սահմանափակումներին:
Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը պայմանավորված է եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, հետ բանակցությունների ձախողմամբ. Թեհրանը դեմ է իր միջուկային օբյեկտներ միջազգային փորձագետների մուտքին:
Դիվանագիտական այս ճգնաժամը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ռուսաստանը և Իրանը գրեթե լիովին համաձայնեցրել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի Իրան արտահանման հարցը: Խոսքը տարեկան մի քանի տասնյակ միլիարդ խորանարդ մետր ծավալների մասին է:
Այս հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մինչև վերջին պահ մնում էր անորոշ: Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, կարծես, «փրկեց» Ալիևին. Ադրբեջանական իշխանամերձ մամուլը գրում է, որ ստեղծված իրավիճակում «Ադրբեջանը չի կարող շրջանցել պատժամիջոցները, քանի որ դա կհանգեցնի ոչ մի վարկանիշային, այլև տնտեսական կորուստների»:
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը մոտ երկու շաբաթ առաջ այցելել է Թեհրան: Նրան ընդունել է Իրանի նախագահ Փեզեշքիանը, Մուստաֆաևը բանակցություններ է վարել նաև Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի հետ:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել է այսպես կոչված «Արաքսի միջանցքի» հարցը: Խոսքն Իրանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության նախագծի մասին է: Մինչև տարեվերջ պետք է շահագործման հանձնվի Աղբենդի ուղեանց կամուրջը: Այն նախատեսված է ավտոմոբիլային երթևեկության համար, բայց կարող է ունենալ նաև երկաթուղային անցում:
Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը կարո՞ղ է ազդել նաև այդ ծրագրի իրականացմանը: Ադրբեջանը դադարեցնելո՞ւ է Իրանից սվոփ եղանակով գազի ներմուծումը:
Տպավորություն է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը պարզապես առիթ է, որպեսզի Ալիևը հրաժարվի Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության «կապող օղակի» անցանկալի դերակատարությունից:
Բաց մի թողեք
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»
Ինչպե՞ս է Էրդողանը մարսելու նոր «սուր մանանեխը»