Նախօրեին թուրքական կողմը պաշտոնապես հաստատել է, որ ներգրավված է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում, ընդ որում՝ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընի մակարդակով:
Ավելի վաղ արաբական աղբյուրները հայտնել են, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի հետ հանդիպել է Եգիպտոսի հետախուզության տնօրենը:
Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ նախագահի կողմից ՀԱՄԱՍ-ին հատկացված եռօրյա ժամկետի ավարտին ընդառաջ: Կարելի է ենթադրել, որ պաղեստինյան կազմակերպության հետագա քայլերի համար Վաշինգտոնը պատասխանատվության շատ զգալի բաժին հասցեագրում է Անկարային:
Ավելի կոնկրետ՝ Թրամփը խնդիր է դնում, որպեսզի Էրդողանը ՀԱՄԱՍ-ին «ուղղորդի», և Գազայում հրադադարի հաստատման ամերիկյան ծրագիրը գոնե ընդհանուր առմամբ կյանքի կոչվի:
Արաբական աղբյուրները հայտնում են, որ ՀԱՄԱՍ-ը Թրամփի ծրագրի վերաբերյալ «մի քանի սկզբունքային առարկություններ է ներկայացրել»: Պաղեստինյան խմբավորումը, մասնավորապես, պահանջում է Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման «կոնկրետ ժամանակացույց և Իսրայելի հետ շփման գծի կորդինատների նախնախական համաձայնեցում»:
ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ի՞նչ ազդեցություն ունի Թուրքիան, եթե իր սահմանած ժամկետի սպառմանն ընդառաջ՝ ԱՄՆ նախագահը Գազայի խնդիրը քննարկել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքական աղբյուրները հայտնել են «Global Sumud» նավատորմիղի իսրայելական ներկալման և Թուրքիայի ավելի քան երեսուն քաղաքացիների արգելափակման մասին:
Իսրայելի ռազմածովային ուժերը «մարդասիրական նավատորմի» բոլոր նավերն «ուղեկցել են» Աշդոդ նավահանգիստ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի գործողությունները գնահատել է Գազայի բնակչության «սովամահությունը երկարաձգելու անմարդկային քաղաքականության շարունակություն»:
Բայց կոնկրետ իրավիճակում խաղադրույքն ԱՄՆ նախագահի միջազգային հեղինակությունն է. նա խոստացել է վերջ տալ Գազայի պատերազմին և իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
ՀԱՄԱՍ-ին «կառավարելու» ի՞նչ գին է առաջարկում Թուրքիան, դա միայն Մերձավոր Արևելքի՞ն է վերաբերվում:
Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»