16/10/2025

Թրամփին «հաջողվել է կանխել Իսրայելի դեմ արաբա-իսլամական լայն կոալիցիայի ստեղծումը»

Ամերիկյան Pew Research Center-ի սոցհարցումների տվյալներով Միացյալ Նահանգների բնակչության 59 տոկոսը «Իսրայելի նկատմամբ բացասաբար է տրամադրված»:

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում և նպատակ է ունեցել պարզելու, թե ամերիկացիներն ինչպես են գնահատում Գազայի պատերազմը և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:

Ըստ այդմ, հարցման ենթարկվածների 39 տոկոսը համոզված է, որ «Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններում չափազանց հեռուն է հնացել»:

Այդ առթիվ կարևորվում է, որ ընդամենը մեկ տարի առաջ ամերիկացիները մեծամասնությունն համոզված էր, որ «Իսրայելը պայքարում է ահաբեկչության դեմ և ձեռնարկում ինքնապաշտպանական քայլեր»:

Ամերիկացիների ավելի քան 36 տոկսսի կարծիքով նախագահ Թրամփը «չափից դուրս մեծ աջակցություն է ցուցաբերում Իսրայելին», 29 տոկոսը Թրամփի քաղաքականությունը համարում է «հավասարակշռված», և միայն 2 տոկոսն է պաշտպանում Իսրայելին նրա անվերապահ աջակցությունը:

Ուշագրավ է, որ սեպտեմբերի վերջին շաբաթվա սոցհարցման արդյունքները հրապարակվում են այն բանից հետո, երբ հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն ընդունել է Գազայում հրադադար հաստատելու Թրամփի ծրագիրը:

Իսրայելական ynet-ի ռազմական հարցերով մեկնաբանին հայտնի է դարձել, որ ներկայումս Դոհայում «բանակցող խմբերը քննարկում են առաջիկա յոթանասուներկու ժամերի ընթացքում պատանդների վերադարձի և պաղեստինցիների պահող անձանց ազատ արձակման գործընթացի տեխնիկական մանրամասնությունները»:

Ամերիկյան հանրային կարծիքով որքանո՞վ է ազդել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում նախագահ Թրամփի դիրքորոշման փոփոխությանը՝ հայտնի չէ: Իսրայելական մամուլում գերիշխում է տեսակետ, որ Թրամփը Թուրքիայի և Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ «կարևոր գործարքի է հասել»:

Ըստ այդմ, Միացյալ Նահանգների նախագահին «հաջողվել է կանխել Իսրայելի դեմ արաբա-իսլամական լայն կոալիցիայի ստեղծումը»:

Փաստացի եթե ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների և պահող անձանց փոխանակման գործարքը կայանա և Գազայում հաստատվի հրադադար, ապա հարկ կլինի արձանագրել, որ ԱՄՆ-ին հաջողվել է Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությունը հասցնել պատմական նվազագույնի: Խորքային նշանակությամբ դա իսլամական համերաշխության աշխարհաքաղաքական բևեռի չեզոքացում է նշանակում: Հաջողության դեպքում, հավանաբար, Միացյալ Նահանգները կձեռնարկի «թուրքական աշխարհի զսպան» քայլեր: