Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմախոսների, իրեն խանգարողների, իր իշխանության համար պոտենցիալ վտանգ ներկայացնողների դեմ պայքարի արդեն հստակ մշակված մեխանիզմ ունի: Դա ծավալում է օգտագործելով ԱԺ ամբիոնը, որտեղից հրապարակային հրահանգներ է իջեցնում իր թիմին և իրավապահներին:
Այն մարդիկ, ովքեր իրենց կամային, ընդդիմադիր հայացքներով ու գործողություններով նրան դուր չեն գալիս և պոտենցիալ վտանգ են ներկայացնում նրա համար, ինչ որ պահի դառնում են իր թիրախը: Իր հերթական ապօրինի գործողությունների մասին նա նախ գրում է ֆեյսբուքյան իր էջում, հետո խոսում է ԱԺ-ի ամբիոնից՝ նախապես կազմակերպված հարցը գրում տալիս են ուսապարկերից մեկին: Վերջինս կմկմալով կամ սահուն հնչեցնում է հարցը, որ «առաջնորդը» իր վերաբերմունքն արտահայտի անկաշկանդ և իր ձեռքի տակ գտնվող պատժիչ ու վարկաբեկիչ մեքենան խոդ տան:
Հետո գործի է անցնում ֆեյքերի ՊՈԱԿ-ը, ՔՊ-ական ստատուսչիների խումբը … Ապա իրավապահները սրանց հրապարակումների հիման վրա սկսում են «ուսումնասիրությունները»: Դա է պատճառը, որ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հանկարծ «հիշեց», որ Գյումրիում ընտրակաշառք են բաժանել, ՔՊ-ականները «հիշեցին» Վարդան Ղուկասյանի հայտարարությունը Ռուսաստան- Բելառուս միությանը միանալու մասին: Պատժիչ մեքենան էլ սկսեց «աշխատել»:
Չէ որ Փաշինյանն արդեն բառացիորեն հայտարարել է, որ Ղուկասյանը պետք է դուրս շպրտվի ոչ միայն Գյումրու քաղաքապետարանից, այլև հասարակական կյանքից։
Բայց Ղուկասյանին դուրս շպրտելն այդքան հեշտ բան չէ, ուստի նա ստիպված խոսում է նախ ԱԺ-ի ամբիոնից՝ փորձելով շոշափել հանրության տրամադրությունները և իր լսարանին պատրաստել նոր գրոհներ կազմակերպելուն, որպեսզի մի գեղեցիկ օր՝ մինչև 2026 թվականի ընտրությունները, Նիկոլի իրավապահ համակարգը գնա Ղուկասյանի հետևից։ Եվ իրենց վերարտադրության համար մի խոսչընդոտ վերացնեն:

Բաց մի թողեք
Գերմանիայի կանցլեր Մերցը ակնարկում է կաբինետի հնարավոր վերադասավորումների մասին՝ ՔԴՄ բարձրաստիճան գործչի հրաժարականից հետո
Բրյուսելի շարժունակության նախարարը՝ ավտոմեքենաների գերիշխանության դեմ պայքարի մասին
Ինչ է սովորում Մեծ Բրիտանիայի նոր առաջնորդը Դոնալդ Թրամփից