Նիկոլ Փաշինյանի վրա «ծանր տպավորություն» է թողել, որ Բերդի Չորաթան համայնքի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե իրենց սարերն ու անտառները։
«Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երեւան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։
Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից եւ դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետեւից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»,– ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արամ քահանան միայնակ է պսակադրություն արել այսօր, սարկավագները բոյկոտել են նրան