Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի։
Նրանցից մեկը, ինչպես «Հրապարակ»-ը գրել էր, Ներսես Զեյնալյանն է՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը։
Մեր տեղեկություններով, մրցույթին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը: Ասում են՝ նա վաղուց է երազել դատավոր դառնալ, բոլորին պատմել է իր երազանքի մասին։ Նա ԱԺ նախագահի օգնական է նշանակվել 2024 թվականի հունիսին, սակայն նրան գրեթե ոչ ոք չի ճանաչում, ոչ ոք չի տեսել` ո՛չ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները, ո՛չ էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Դեռ հայտնի չէ՝ անցե՞լ է արդյոք նա որակավորման հաջորդ փուլ, թե՝ ոչ։
Ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման, Կ․ Գրեյանը 2021 թվականին եւս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր եւ չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր։ Սա, փաստորեն, դատավոր դառնալու Գրեյանի երկրորդ փորձն է։
Մենք փորձեցինք կապ հաստատել Կարլեն Գրեյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգին չպատասխանեց։
Բաց մի թողեք
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է
75 մլն դրամ հերթական ֆորումի համար