Դեռ այս տարվա գարնանից վրացական անցակետում սկսեցին խոչընդոտներ ստեղծել հայկական բեռնատարների համար` նրանց արգելում էին սահմանը հատել, ապա ապրանքներից անալիզներ էին վերցնում եւ երկար պահում բեռները:
Հրապարակ թերթը գրել է․ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, որը բարձրացած մեծ աղմուկի ֆոնին ՊԵԿ նախագահի հետ գործուղվեց Վրաստան` հարցերը կարգավորելու, վերադարձավ ձեռնունայն:
Ի վերջո, հայկական ընկերությունները սկսեցին կլորիկ գումարներ մուծվել վրացական անցակետում՝ ապրանքներն արտահանելու եւ ներկրելու համար, ինչը ՀՀ պաշտոնյաները սկսեցին ներկայացնել որպես իրենց ձեռքբերում։ Իսկ երբ մարդիկ սկսեցին խոսել, որ իրենց վրա Վրաստանում «նալոգ» է դրվել, էկոնոմիկայի նախարարը մի անճար գրառում արեց` դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեին, որ ստուգվեն այդ մեկնաբանությունները ու միջոցներ ձեռնարկվեն (խոսքը հատկապես ՀՀ հեղուկ գազ մտցնելու դիմաց կաշառքի մասին էր)։
Պապոյանի դիմումն ինքնին աբսուրդ էր, քանի որ, եթե անգամ վրացական մաքսակետում կոռուպցիոն բնույթի դեպքեր կան, ապա դրանցով պետք է զբաղվի ոչ թե էկոնոմիկայի նախարարը կամ Հակակոռուպցիոն կոմիտեն, այլ՝ Վրաստանի իրավապահները։ Իսկ Պապոյանը չէր համարձակվել դիմել վրաց գործընկերներին:
Բայց մենք, այնուամենայնիվ, փորձեցինք պարզել, թե ինչ ընթացք ունեցավ Պապոյանի դիմումը: Դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից, ինչպես կանխատեսում էինք, պատասխանել են, որ նախարարի դիմումը թողնվել է առանց քննության։ «Հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի կողմից ներկայացված ենթադրյալ հանցագործությունների դեպքերը՝ հեղուկ գազով բեռնված տրանսպորտային միջոցների անխոչընդոտ եւ անարգել ՀՀ սահմանը հատելու համար հայ վարորդներից գումարներ պահանջելու պնդումների վերաբերյալ, կատարվել են Վրաստանի Հանրապետությունում եւ ՀՀ իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում չեն»,- հայտնել են ՀԿԿ-ից։
Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար