Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի տոնի առիթով քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձեւավորել է դրոշի գույնի կտորներով։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեխակյանը, թերեւս, զերծ է մնացել Էջմիածնի դրոշն իր ամբողջական տեսքով ու բովանդակությամբ ներկայացնելուց՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գա։
Իսկ դրոշի վրա Էջմիածնի զինանշանն է՝ ավելի քան 2000-ամյա պատմությամբ, անցած ճանապարհով ու քրիստոնեական խորհրդանիշներով։ Զինանշանի երջանկահիշատակ հեղինակն այն ստեղծելիս հիմնվել է աթոռանիստ քաղաքի հոգեւոր ու պատմական իրադարձությունների վրա։
Բերդապարիսպը ներկայացրել է որպես հայ ազգի քրիստոնեական հավատքի նկատմամբ նվիրվածության եւ օտար կրոնական պարտադրանքներին չենթարկվելու, իսկ խաչերը՝ քրիստոնեության խորհրդանիշներ։ Զինանշանի կենտրոնում «Էջմիածին», «Էություն» իմաստն արտահայտող «Է» տառն է՝ շրջապատված չորս քերովբեներով՝ հրեշտակներով։
Միակ բանը, որ համայնքի ղեկավարությունը պահպանել է դրոշից՝ մանուշակագույնն ու դեղինն են, որոնցով փորձել է տավորություն ստեղծել, թե հարգում են հոգեւոր քաղաքի պատմությունն ու բնակիչներին։ Էջմիածնի դրոշն առաջին անգամ քաղաքի գլխին ծածանվել է 2007 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր` գրեթե ամեն տարի պետական տոների եւ Էջմիածնի տարեդարձի առիթներով ՀՀ եւ Արցախի հանրապետության դրոշների հետ կողք-կողքի քաղաքի կենտրոնական թաղամասերում փողփողացել է նաեւ Էջմիածնի դրոշը։
Հնամենի քաղաքն իր տարեդարձը երբեք այսքան անշուք ու խղճուկ չի դիմավորել, ինչքան այսօր։ Էջմիածնի տոնը նշվում է այսօր` հոկտեմբերի 8-ին:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչությունը հաստատել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը։
Ցուցակը գլխավորում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ավելի վաղ, ՔՊ–ից հայտնել էին, որ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը. հաստատվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։
Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը