ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ եւ կառաջադրի նոր թեկնածու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։
Որոշվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին:
Հովսեփյանը 2019-2021 թվականներին եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, 2021 թվականի մարտի 16-ից աշխատել է որպես ՀՀ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա 2021 թվականից՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը:
Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում: Ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում: 2019 թվականի մայիսի 31-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա կոմիտեի նախագահի պաշտոնակատար»։
Բաց մի թողեք
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է
75 մլն դրամ հերթական ֆորումի համար